Շղթայական ավտովթար Երևանում. Սարալանջի ճանապարհին միմյանց է բախվել 5 ավտոմեքենա. Shamshyan.com
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհ տանող ճանապարհահատվածում բախվել են Արամ Հարությունյանի վարած Opel Astra G մակնիշի 35 AX 808 համարանիշի, Հարություն Խաչատրյանի վարած Toyota Corolla մակնիշի 35 AL 571 համարանիշի, Հայկ Մկրտչյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 VՍ 595 համարանիշի, Սուրեն Հովսեփյանի վարած BMW մակնիշի 32 VA 002 համարանիշի և Հրանտ Գալստյանի վարած Nissan մակնիշի 34 AV 207 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքվածները Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին հայտնել են, որ 1 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։













