Պուտինը ներում է շնորհել ռուս-վրացական պատերազմի ժամանակ վրացուն SMS գրած կնոջը. «Ազատություն» ռադիոկայան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել պետական դավաճանության համար մեղադրվող 46-ամյա Օքսանա Սևաստիդիին, որը ձերբակալվել էր 2008թ. ռուս-վրացական պատերազմի (նույն ինքը՝ վրաց-օսական պատերազմ) ժամանակ Վրաստանում բնակվող ընկերոջը SMS հաղորդագրություն գրելու պատճառով:
Ինչպես հայտնում է rferl.org-ը, կինն ազատ է արձակվելու Պուտինի՝ հրամանագիրը ստորագրելուց 5 օր հետո:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սևաստիդին 2016թ. մարտին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման:
Հայտնի է, որ Վրաստանում բնակվող ընկերոջն ուղարկած կարճ հաղորդագրությունում կինը պատմել էր, որ զինամթերքով լի ռուսական գնացքը շարժվում է դեպի Աբխազիա:
Նշենք, որ իրավապաշտպանները, անդրադառնալով Սևաստիդիի գործին, հայտարարել էին, որ այն քաղաքական դրդապատճառներ ունի:










