Թրամփն ու Նեթանյահուն քննարկում են ունեցել Իրանի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հեռախոսազրույցի կարևորագույն թեման Իրանի հարցն է եղել, հայտնում է RT–ն։
ՆԵթանյահուն, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել Թրամփին Վաշինգտոնում իրեն ցուցաբերված ջերմ ընդունելության, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի առջև հակասեմիտականությունը խտորեն դատապարտելու համար։
«Երկու պետությունների ղեկավարները մանրամասն քննարկել են Իրանի հետ միջուկային համաձայնագրի ու տարածաշրջանում իրանական ագրեսիայի վտանգավոր հետևանքները, ինչպես նաև համագործակցության անհրաժեշտությունն՝ այդ սպառնալիքներին դիմակայելու համար»,- հայտնել է Իսրայելի վարչապետի մամլո խոսնակը։










