Կիևը 400 ռուս կալանավորների ցուցակ է ներկայացրել Մոսկվային

02:18 • 07.03.17

Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների գծով հանձնակատար Վալերիա Լուտկովսկան ցուցակ է պատրաստել 400 ռուս կալանավորների, ովքեր գտնվում են Ուկրաինայի տարածքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


«Մենք պայմանավորվել ենք այսօր Ժնևում, որ այդ քաղաքացիներին այցելելու անհրաժեշտության դեպքում՝ կապված պատիժը կրելու պայմանների կամ բժշկական օգնության հետ, ինձ հնարավորություն կտրվի գնալ Ուկրաինա և այցելել մեր քաղաքացիներին», - ասել է ռուսական կողմի ներկայացուցիչը:


Ռուսական իշխանությունները մի քանի տարիների ընթացքում դիմել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն և քրեակատարողական մարմիններին՝ դատապարտյալների մասին տեղեկություններ ստանալու համար: