Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նշանակվել է մարտի 8-ին
ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը կհրավիրվի մարտի 8-ին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունները պետք է քննարկեն գլխավորապես Հյուսիսային Կորեայի վերջին արկածախնդրությունը, դրա դեմն առնելու միջոցներն ու պայքարի հնարավոր եղանակները:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան երեկ առավոտյան չորս հրթիռ էր արձակել դեպի Ճապոնական ծով:
ԱՄՆ Պենտագոնի ղեկավարը, Հարավային Կորեայի նախագահն ու Ճապոնիայի վարչապետը իրենց անհանգստությունն ու վրդովմունքն էին հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ՝ ասելով, որ կպահանջեն անհապաղ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել:










