Անհայտ անձինք պատառոտել են մեր նախընտրական քարոզչության պաստառները. Ելք դաշինք
«Ելք» դաշինքից հայտնում են, որ մարտի 7-ի գիշերը հարձակում է տեղի ունեցել «Ելք» դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա։
«Անհայտ անձինք պատառոտել և փչացրել են դաշինքի նախընտրական քարոզչության պաստառները։
Ելք դաշինքի համար տեղի ունեցածը հատուկ կարևորություն ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախընտրական քարոզչության համար Ելք-ի բյուջեն գոյանում է ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից»,-ասվում է հաղորդագրությունում։











