Զարուհի Փոստանջյանը համագումար կհրավիրի` նոր քաղաքական պլատֆորմի մասին հայտարարելու համար
Այսօր «Ժառանգություն» կուսակցությունից դուրս եկած, Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ առաջիկայում հրավիրելու է համագումար՝ նոր քաղաքական պլատֆորմի մասին հայտարարելու համար: «Մի խումբ քաղաքացիների հետ նախաձեռնում ենք քաղաքական պլատֆորմ, որը պետք է միտված լինի ողջ հայության համախմբմանը և քաղաքական իրավունքների իրացմանը»,- ասաց նա:
Զարուհ Փոստանջյանն ասաց, որ այս պլատֆորմը ներգրավված կլինի բոլոր քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ հետքաղաքական գործընթացներին: «Մարտի տասնհինգին տեղի է ունենալու այս նախաձեռնության առաջին համագումարը, և անվան, ծրագրերի դրույթների վերաբերյալ կտեղեկանաք հենց այդ օրը, նախապես հաղորդագրություն կտարածենք»,-ասաց նա և նշեց, որ այս պահի դրությամբ նախաձեռնողները «քաղաքական մարդիկ» են:










