Բանգլադեշ պետությունում ամուսնության նվազագույն տարիքը վերացվել է
Բանգլադեշի իշխանությունները սահմանել են նոր օրենք, համաձայն որի ամուսնության համար նվազագույն տարիք հասկացությունը վերացվել է:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, անցած շաբաթ օրենսդիրները նոր փոփոխություններ են իրականացրել ամուսնության մասին օրենքում՝ իրավունք տալով «հատուկ դեպքերում» ծնողի և դատարանի թույլտվությամբ ամուսնանալ 18 տարեկանը չլրացած անձանց:
Օրենքին արձագանքել են իրավապաշտպան կազմակերպությունները՝ նկատելով, որ որոշումը կավելացնի երկրում մանկահասակ հարսնացուների թիվը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բանգլադեշը մանկահասակ ամուսնությունների ցուցանիշով Ասիայի առաջատար պետությունն է, որտեղ աղջիկների 52%-ն ամուսնանում է մինչ 18 տարեկանը լրանալը:










