Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հերթական փոփոխություն է արել «Brexit»-ի օրինագծում
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատը պահանջել է, որ կառավարությունը խոհրդարանի հետ համաձայնեցնի Եվրոպական Միությունից երկրի դուրս գալու մասին ամփոփիչ համաձայնագիրը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Brexit-ի մասին օրինագծի քննարկան ընթացքում Լորդերի պալատի 366 անդամները կողմ են քվեարկել այն փոփոխությանը, որով նախատեսվում է, որ կառավարությունը պետք է խորհրդարանի հետ համաձայնեցնի ամփոփiչ համաձայնագիրը կամ էլ թույլտվություն ստանա առանց Բրյուսելի հետ պայմանավորվածության ԵՄ-ից դուրս գալու համար։
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Լորդերի պալատը պահանջել էր, որ կառավարությունը ԵՄ քաղաքացիներին երաշխավորի Մեծ Բրիտանիայում մնալու իրավունքը։










