«Ելք»-ը «Մի վախեցիր» խորագրով քայլերթ է արել Վանաձորում (լուսանկարներ)
«Ելք» դաշինքի անդամները դաշինքի 1-ին համար Էդմոն Մարուքյանի և եղբոր՝ Քրիստ Մարուքյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 8-ին Վանաձոր քաղաքում արեցին քայլերթ՝ «Մի վախեցիր» խորագրով:
Դրա ընթացքում Էդմոն Մարուքյանը և այլ անդամներ բարձրախոսներով ներկայացնում էին իրենց նախընտրական ծրագրերը, բնակիչներին առաջարկում չվախենալ՝ ելք կա:
Երթի շրջանակներում «Ելք» դաշինքի անդամները Էդմոն Մարուքյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին Տիգրան Մեծ փողոցից դեպի Մյասնիկյան փողոց, շրջեցին հանրախանութում, հագուստի և գյուղատնտեսական շուկաներում։
«Կա ընտրություն», վանկարկմանը ընտրողները պատասխանում են՝ «կա ելք» վանկարկմամբ:

















