Իրաքի իշխանությունները հայտարարել են նաև այլ երկրներում ԻՊ-ի դեմ պայքարելու պատրաստակամության մասին

12:37 • 08.03.17

Իրաքը կշարունակի պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ Սիրիայում և այլ երկրներում, եթե տվյալ երկրները թույլտվություն տան: Այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին, հայտնում է Reuters գործակալությունը:


«Ես հարգում եմ այլ երկրների ինքնիշխանությունը, և ես ստացել եմ Սիրիայի թույլտվությունը (Սիրիայի տարածքում) գրոհայինների դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար»,- ասել է ալ-Աբադին:


Ինչպես նշվում է՝ Իրաքը Սիրիայի տարածքում ԻՊ-ի ահաբեկիչների դեմ առաջին օդային հարվածներն իրականացրել է փետրվարի 24-ին՝ ի պատասխան Բաղդադում իրականացված ահաբեկչություններին:


«Ես չեմ հապաղի հարվածել հարևան երկրներում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, մենք կշարունակենք պայքարել նրանց դեմ»,- ասել է ալ-Աբադին: