Գրոհայինները Քաբուլի հիվանդանոցներից մեկում պատանդ են վերցրել բուժանձնակազմին և հիվանդներին

13:56 • 08.03.17

Չորեքշաբթի առավոտյան Քաբուլի կենտրոնում գտնվող հիվանդանոցի վրա հարձակված ահաբեկիչները պատանդ են վերցրել բժշկական անձնակազմին և հիվանդներին: Այդ մասին հայտնել է Khurshid հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության կառույցներում աղբյուրներին:


Նշվում է, որ ահաբեկիչների ոչնչացման ուղղությամբ ուժայինների գործողության դանդաղ ընթացքը կապված է խաղաղ բնակիչներին վնասելու մտավախությունների հետ:


Հեռուստաալիքը հայտնում է, որ հիվանդանոցի տարածքում ահաբեկչական հարձակման սկզբից ի վեր հնչել է առնվազն երեք հզոր պայթյուն՝ այդ թվում բժշկական հաստատության ավտոկայանում:


Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ հինգ ահաբեկիչ հարձակվել է Քաբուլի կենտրոնում գտնվող հիվանդանոցի վրա, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է երկու մարդ, 12 հոգի ստացել են վնասվածքներ: