Կանադական քաղաքում ծորակներից վարդագույն ջուր է հոսել (լուսանկարներ)
Կանադական Օնոուեյ քաղաքի իշխանությունները ներողություն են խնդրել խողովակներից եկող ջրի որակի համար, երբ բնակիչները բողոքել են ծորակներից հոսող մուգ վարդագույն ջրից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օնոուեյի քաղաքապետ Դեյլ Կրասնոուն հայտնել է, որ ջրմուղի ջուրը վարդագույն է դարձել կալիումի պերմանգանատի «կողմնակի ազդեցության» պատճառով, որն օգտագործվել է ջուրը մաքրելու ընթացքում:
Քաղաքի վարչակազմը հայտնել է, որ կալիումի պերմանգանատը ջրում է հայտնվել մաքրման գործընթացի ժամանակ ծագած անսարքությունների հետևանքով:
Քաղաքապետի խոսքով` վարդագույն ջուրը վնասակար չէ մարդկանց համար:
Հայտնի է, որ կալիումի պերմանգանատը կարող է մաշկի քոր առաջացնել, սակայն քաղաքի բնակիչներից ոչ մեկը չի հաղորդել նման խնդրի մասին:











