Սերբիան իր զինված ուժերի մարտական ​​պատրաստվածության անակնկալ ստուգումներ է սկսել

02:43 • 08.03.17

Սերբիան իր զինված ուժերի մարտական պատրաստվածության անակնկալ ստուգումներ է սկսել, որոնք իրականացվում են պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հրամանով և նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի որոշմամբ, տեղեկացնում է Սերբիայի պաշտպանության նախարարությունը՝ ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ:


«Մենք խոսում ենք արտահերթ և նախապես չհայտարարված՝ արագ արձագանքման ուժերի գործառնական կարողությունների ստուգման մասին, որը կկայանա մինչև մարտի 9-ը Սերբիայի ողջ տարածքով մեկ», - ասված է հայտարարության մեջ:

 

«Որպես վերապատրաստման աշխատանքների մաս՝ կիրականացվեն ստորաբաժանումների համակցված երթեր, մարտական հրաձգություն, տարբեր մարտական առաքելությունների կատարում և այլն», - նշել են Սերբիայի պաշտպանության նախարարությունում:


Փորձարկման նպատակն է հասնել սերբական բանակի ստորաբաժանումների ավելի բարձր մարտական պատրաստվածության մակարդակի, որպեսզի նրանք հնարավորինս ճիշտ և արագ արձագանքեն ազգային անվտանգության ռիսկերին ու սպառնալիքներին: