ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Ճապոնիա, Հարավային Կորեա և Չինաստան
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մարտի 15-19-ը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա, Հարավային Կորեա և Չինաստան։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Թիլերսոնի այցի շրջանակներում ծրագրված են հանդիպումներ 3 երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկվելու են երկկողմ հարաբերություններ, անվտանգության հարցեր, այդ թվում աճող հրթիռային ու միջուկային սպառնալիքը Հյուսիսային Կորեայի կողմից։
Թիլերսոնը նաև հաստատելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը այդ տարածաշրջանում ԱՄՆ տնտեսական և անվտանգության ոլորտի շահերի ընդլայնման ու ուժեղացման մասին։










