Ողբերգական վթար ԱՄՆ-ում. գնացքը բախվել է ավտոբուսին. կան զոհեր և տասնյակ վիրավորներ

03:08 • 08.03.17

ԱՄՆ-ում բեռնատար գնացքը բախվել է ավտոբուսին: Երեքշաբթի, մարտի 7-ին, այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, փոխանցում է Lenta.ru–ն:


Միջադեպը տեղի է ունեցել Բիլոքսի քաղաքում, Միսիսիպի նահանգում, ժամը 14.15-ին (00:15 երևանյան ժամով): Արդյունքում զոհվել է առնվազն չորս մարդ, կան տասնյակ վիրավորներ:


Տեղի ոստիկանությունը նշել է, որ ավտոբուսը, որը ճանապարհորդում էր Տեխասի Օսթին քաղաքից, ուներ մոտ 50 ուղևոր՝ հիմնականում տարեց մարդիկ:


Ներկայումս հոսպիտալացվել է 35 մարդ, նրանցից ոմանք տեղափոխվել են բժշկական հաստատություններ օդային ճանապարհով:


Ըստ ականատեսների, անցնելով երկաթուղային գծերով, ավտոբուսը խրվել մնացել է և կանգ առել, որից հետո արագընթաց գնացքը դրան բախվելով՝ նետել է ավտոբուսը որոշ հեռավորության վրա: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: