ԱՄՆ-ում Ռուսաստանի գծով հատուկ դատախազ են որոշել նշանակել

05:40 • 08.03.17

ԱՄՆ-ի Գլխավոր դատախազությունում ըստ ամենայնի շուտով նոր հաստիք կբացվի՝ հատուկ դատախազ Ռուսաստանի Դաշնության հարցերով: Այս հնարավորությունը դիտարկելու պատրաստակամություն է հայտնել գերատեսչության ղեկավարի թեկնածու Ռոդ Ռոզենշտեյնը, հայտնում է The Guardian բրիտանական պարբերականը:


«Ես պատրաստ եմ հատուկ խորհրդականի նշանակել, երբ դրա անհրաժեշտությունը զգամ՝ հինվելով Արդարադատության նախարարության գործունեության և քաղաքականության վրա»,- հայտարարել է Ռոզենշտեյնը:


Բանն այն է, որ ԱՄՆ-ում տևական ժամանակ է պահանջում են հատուկ քայլեր ձեռնարկել պարզելու համար Ռուսաստանի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին հնարավոր միջամտության հարցը: