Դանիայում դպրոցականը Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից մնացած ինքնաթիռ է պեղել (լուսանկարներ)
Դանիայում 14-ամյա դպրոցական Դանիել Քրիստիանսենը և նրա հայրը պեղումների արդյունքում հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ինքնաթիռ, որի մեջ եղել է օդաչուի աճյունը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ` դեռահասը մետաղական դետեկտորի միջոցով փորձել է առարկաներ գտնել, որոնք կարելի կլիներ ներկայացնել պատմության դասին և կատարել տնային առաջադրանքը:
Նշվում է, որ մոտ 8 մետր խորության վրա Դանիելը երկաթի խոշոր կտորներ է հայտնաբերել: Տղայի հայրն էքսկավատոր է վերցրել հարևաններից, և նրանք դուրս են հանել գտածոն:
Արդյունքում պարզվել է, որ հողի տակ գտնվել են 1944 թվականի վերջին վթարի ենթարկված գերմանական Messerschmitt կործանիչի մասերը:












