Արմոնդ Աղախանյանը Կալիֆորնիա նահանգի բանտային արդյունաբերության վարչության խորհրդի անդամ է նշանակվել

11:36 • 09.03.17

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային ժողովի խոսնակ Էնթոնի Ռենդոնն Արմոնդ Աղախանյանին նշանակել է Կալիֆորնիա նահանգի բանտային արդյունաբերության վարչության խորհրդի 11 անդամներից մեկը, գրում է asbarez.com-ը:


«Աղախանյանը երկար տարիներ հարգանքի արժանի գործունեությամբ ծառայել է համայնքին և Կալիֆորնիային: Նա իր ազդեցիկ և արդյունավետ ձայնը կապահովի խորհրդում, որն աշխատում է կրկնահանցագործությունը կանխելու և հասարակության լիարժեք անդամ դառնալու համար կալանավորներին հմտություններ սովորեցնելու ուղղությամբ: Ես շնորհակալ եմ Աղախանյանին, որ նա այժմ համաձայնել է ավելի շատ ժամանակ նվիրել մարդկանց օգնելուն՝ որպես բանտային արդյունաբերության վարչության խորհրդի անդամ»,- աել է Ռենդոնը:


Աղախանյանը նաև Բըրբանքի կրթության խորհրդի անդամ է և ակտիվ մասնակցություն է ունենում շատ համայնքային կազմակերպությունների գործունեությանը։