Մարոկացի պատգամավորը սպանվել է իր իսկ տան դիմաց
03:51 • 09.03.17
Կասաբլանկայում իր սեփական տան դիմաց պատգամավոր է սպանվել։ Business Insider-ի փոխանցմամբ, 53-ամյա Աբդելլատիֆ Միրդասը սպանվել է իր ավտոմեքենայի մեջ։
Նախնական տվյալներով, մարդասպանը երեք կրակոց է արձակել։ Տեղի ոստիկանությունը ձերբակալել է 27-ամյա տղամարդուն՝ սպանության կասկածանքով։
Նշում են, որ պատահածի դրդապատճառն անձնական բնույթի վեճն է եղել։
Placeholder










