ԱՄԷ-ում երիտասարդ զույգը ձերբակալվել է արտամուսնական սեռական հարաբերություն ունենալու համար
Արաբական Միացյալ Էմիրություններում տղամարդը և նրա ուկրաինացի հարսնացուն ձերբակալվել են անօրինական սեռական հարաբերություն ունենալու համար: Երիտասարդի մայրը խնդրում է ազատել նրանց՝ վստահեցնելով, որ զույգի միակ հանցագործությունը սիրահարված լինելն է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
29-ամյա Էմլին Կալվերվելը և 27-ամյա Իրինա Նոգայը ձերբակալվել են, երբ աղջիկը բժշկին գանգատվել է որովայնի հատվածում ցավերի մասին: Բժիշկը պարզել է, որ նա հղի է:
Զույգը ձերբակալվել է արտամուսնական սեռական հարաբերություն ունենալու համար, որն անօրինական է համարվում ԱՄԷ-ում:
Երկրի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հնարավորություն չունի օգնելու զույգին, քանի որ նրանք խախտել են ԱՄԷ-ի օրենքը:
Նշվում է, որ եթե դատարանը նրանց մեղավոր ճանաչի, երիտասարդներին սպառնում է երկարաժամկետ ազատազրկում:










