Դյուսելդորֆի հազարավոր բնակիչներ տարհանվել են Երկրորդ աշխարհամարտի տարիների ռումբի հայտնաբերման պատճառով

18:21 • 09.03.17

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մարտի 9-ին Երկրորդ աշխարհամարտի տարիների ռումբ է հայտնաբերվել, որից հետո անվտանգության նկատառումներով 8000 բնակիչ է տարհանվել:

Ինչպես հայտնում է DW.com-ը, խոսքը քիմիական և մեխանիկական պայթուցիչով համակցված զինամթերքի մասին է, որը «բավականին մեծ վտանգ» է ներկայացնում` ըստ օրինապահ մարմինների: Չի բացառվում, որ այն կարող են դուրս չբերել կամ չվնասազերծել, այլ մտադիր են պայթեցնել տեղում:

Զինամթերքի հայտնաբերման տարածքում 1 կմ շառավղով ցանկապատ է տեղակայվել: Որոշակիորեն դադարեցվել է մեքենաների երթևեկությունը: Փակվել են նաև Դյուսելդորֆի օդանավակայան տանող ուղիղ ճանապարհները: