Հրդեհ Արմավիրում. տանը հայտնաբերվել է բնակչի դին (թարմացված)

09:07 • 09.03.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 9-ին՝ ժամը 07.03-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արևելյան 107-րդ թաղամասի տներից մեկի տանիքում:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ այրվում է տան տանիքը՝ 35 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին: Փրկարարները հայտնաբերել են Ք. Տ.-ի դին: