ԻՊ-ի գրոհայինները հնագույն ասորական քանդակներ են հայտնաբերել Մոսուլի թունելներից մեկում

00:37 • 09.03.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Մոսուլում պաշտպանության նպատակներով կառուցված թունելում պատահմամբ երկու հսկայական հնագույն ասորական արձան են հայտնաբերել:


Ինչպես հաղորդում է The Times հանդեսը, խոսքը մ.թ.ա. 7-րդ դարին պատկանող թևավոր ցուլերի քանդակների մասին է, որոնք թաքնված են եղել հողի հաստ շերտի ներքո Մոսուլի արևելյան հատվածում:


Ժամանակակից Մոսուլի տեղում անտիկ ժամանակներում գտնվել է Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որը այն ժամանակ եղել է աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը:


ԻՊ-ի գրոհայինները, որոնք պարբերաբար ոչնչացրել են թևավոր ցուցլերի քանդակները, ակամայից հնագետներին բերել են հենց այդ առասպելական արարաշների արձանների մոտ: