Ստամբուլում իսլամիստները հարձակվել են մարտի 8-ը նշող ուսանողուհիների վրա

02:46 • 09.03.17

Մարտի 8-ին որոշ անհայտ անձինք մտել են Ստամբուլի Բիլգի համալսարան, երբ այնտեղ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում էր անցկացվում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, ինչպես փոխանցում է NTV.ru-ն։

 

«15-20 հոգուց կազմված խումբը ցատկել է արգելապատնեշի վրայով, մտել համալսարան, հարձակվել ուսանողուհիների վրա։ Մեր անվտանգության աշխատակիցներն անմիջապես միջամտել են։ Սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում մի ուսանողուհի վնասվածք է ստացել։ Ահազանգել ենք ոստիկանություն, որը ձերբակալել է վեց հարձակվողներին»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Հարձակվողներից մի քանիսը նույն համալսարանի ուսանողներ են եղել, որոնց հանդեպ կարգապահական տույժեր են սահմանվել։