Իտալիայում կոմունիստներից գողացել են Լենինի կիսանդրին

17:04 • 09.03.17

Իտալիայում Կոմունիստական վերածննդի կուսակցության տարածաշրջանային գրասենյակներից մեկը թալանել են: Հանցագործները գողացել են Վլադիմիր Լենինի կիսանդրին և կուսակցության դրոշի զարդի տարրը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով կազմակերպության հաղորդագրությանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը` Լիվոռնո քաղաքում:

«Բոլոր գողացված իրերից հատուկ ափսոսանք է առաջացնում Լենինի մետաղյա կիսանդրիի և մուրճի և մանգաղի դրոշի տարրերից մեկի կորուստը», - հայտնել է կուսակցությունը:

Կոմունիստները գողերին կոչ են արել վերադարձնել մեծ գաղափարական արժեք կրող առարկաները, և «եթե խոսքը չի գնում անօգուտ ահաբեկման մասին»` վերադառնալ իրենց գրասենյակ և մասնակցել միջոցառումներին:

Տեղական լրատվամիջոցները նշել են, որ հանցագործները չեն գողացել այլ արժեքավոր իրեր կամ գումար` վերցնելով միայն սուրճի ապարատի կողքին դրված մանրը: