Իտալիայում սահմանվել է հարուստ օտարերկրացիների համար 100 հազար եվրոյի ֆիքսված հարկ

21:00 • 09.03.17

Իտալիայի իշխանությունները սահմանել են հարուստ օտարերկրացիների համար հարկերի ֆիքսված տոկոսադրույք: Այդ մասին հայտնում է պետական հարկային ծառայությունը. այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այժմ հարկային խնդիրներ չունենալու համար նրանց բավական է վճարել տարեկան 100 հազար եվրո:


Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, նորարարությունը հաստատվել է այս տարվա բյուջեում և անմիջապես կանդրադառնա մոտ հազար մարդու վրա: Դրանից կկարողանան օգտվել օտարերկրացիները, որոնք վերջին 10 տարիներից 9-ի ընթացքում ապրել են Իտալիայի սահմաններից դուրս: Համանման սխեմաներ գոյություն ունեն այլ եվրոպական երկրներում, օրինակ Գերմանիայում և Իսպանիայում:


Տնտեսական զարգացման նախարարի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Պագանիի խոսքերով՝ այս քայլն ուղղված է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ստեղծված ֆինանսական ռեսուրսներն Իտալիա ուղղելուն: