Ընկերական փող տան՝ կվերցնենք. Մեծամորում ընտրակաշառքի թեման վեճի վերածվեց (տեսանյութ)
Արմավիրի մարզում արդեն մի շարք քաղաքական ուժեր քարոզարշավ են իրականացրել, սակայն Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում շատերը քաղաքական ուժերի ծրագրերին ծանոթ չեն։ Tert.am-ի հետ զրուցում մի շարք մեծամորցիներ նշեցին, որ իրենք փոփոխություններ են ակնկալում, առաջին հերթին միջին և ցածր աշխատավարձերի, թոշակների բարձրացում։
Հարցախույզի մի շարք մասնակիցներ նաև ընգծեցին, որ լսել են կաշառք բաժանելու մասին, քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ իրեն անձամբ գումար է առաջարկվել, թե որ ուժ կողմից՝առաջարկվել հրաժարվեց ասել։
«10 հազար ով ինձ էլ մոտեցել ես էլ եմ հրաժարվել եմ, էդ փողը պետք չէ, արդարություն է պետք»,-նշեց նա։
Ասվածը լսելով՝ մեծամորցիներից մեկը հետաքրքրվեց, թե ո՞վ է գումար բաժնում։
«Գումար տվող կա ասեք՝ գնանք, ընկերական վերցնենք, ասեք ո՞վ է տվողը»,-նշեց նա։
Հարցախույզի մի քանի մասնակիցներ էլ նշեցին, որ իրենց մոտ ոչ ոք կաշառք չի բաժնում, պատվի հարց է՝ չեն վերցնի։ Մի քանի մեծամորցիներ մարդկանց հորդորում էին տեսախցիկների առաջ սխալ բաներ չխոսել ու ասել, որ ընտրակաշառք չի բաժնվում։
«99 տոկոսը ժողովրդից է կախված հանձնվածություն չզգան, օգնությունը հասկանան ինչ անեն»,-նշեցին նրա։
Ընդհանուր առմամբ՝ մեծամորցիները դժգոհում էին սոցիալական վիճակից, շատերը մոտենում էին Tert.am-ին և պատմում էին խնդիրների վերաբերյալ ու սրտնեղում, որ իրենց խնդիրները տարիներ շարունակ լուծել չեն կարողանում։
«Գալիս են, երկու խոստում տալիս, գնում են. չեն հասկանում ինչ խնդիրներ ունենք, չեն օգնում»,-շեշտեցին նրանք։
Մանրամասները՝տեսանյութում։










