Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել՝ ինչու են ԱՄՆ նավատորմի դեսանտային ստորաբաժանման զինծառայողները ժամանել Սիրիա

10:51 • 09.03.17

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ նավատորմի դեսանտային ստորաբաժանման զինծառայողները ժամանել են Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից Ռաքքա քաղաքն ազատագրելու գործողությանն օգնություն տրամադրելու համար: Այդ մասին հայտնել է Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Ջոշ Ջաքսը, գրում է ТАСС-ը:


«Իրականացվող քաղաքականության և գաղտնիության ապահովման գործողությունների շրջանակներում մենք չենք մեկնաբանում գործողության մանրամասները»,- նշել է նա:


Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել է, որ զինծառայողների խնդիրը գրոհայինների դիրքերը ռմբակոծելու համար կրակակետի ստեղծումն է:


Ամերիկյան զինծառայողներն ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերով Սիրիա են մեկնել դեռ անցած տարվա հոկտեմբերին:


AP գործակալությունն, ընդ որում, ընդգծել է, որ արաբական հանրապետություն ուղարկվել է ԱՄՆ ծովային հետևազորի կորպուսի մի քանի հարյուր զինծառայող: