Ինչպես են կանայք աշխարհի տարբեր անկյուններում նշել Մարտի 8-ը (լուսանկարներ)
Երեկ աշխարհը նշում էր Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, որն իգական սեռի արտաքին և ներքին հատկանիշները գովաբանելուց զատ, հրաշալի առիթ է կանանց իրավունքների, նրանց խնդիրների մասին բարձրաձայնելու համար:
Հայտնի է, որ երեկ աշխարհի տարբեր երկրներում կանայք ու աղջիկներն իրենց նվիրված օրը նշել են ոչ թե տոնախմբությունների մասնակցելով, այլ ցույցեր, բողոքի ակցիաներ, ինչպես նաև մարզական միջոցառումներ կազմակերպելով:
Օգտվելով առիթից՝ նրանք ևս մեկ անգամ բարձրաձայնել են ֆեմինիստական շարժման, կանանց և տղամարդկանց իրավահավասարության և ներկայում խիստ արդիական դարձած թեմաների մասին:
Ստորև առաջարկում ենք ուսումնասիրել Reuters-ի ֆոտոշարքն այն մասին, թե ինչպես են մոլորակի տարբեր անկյուններում բնակվող կանայք ու աղջիկները նշել Մարտի 8-ը.










