Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է՝ ինչ է նվիրել Պուտինը Նեթանյահուին (լուսանկար)

10:06 • 10.03.17

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Մոսկվա այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից որպես նվեր ստացել է արժեքավոր գիրք, որն ունի մոտ 500 տարվա պատմություն:


Ինչպես նշում է ria.ru-ն, անտիկ պատմիչ Հովսեփ Ֆլավիոսի «Հրեական պատերազմ» գրքի օրինակը տոսկաներենով տպագրվել է 1526թ.՝ Իտալիայում:


Հայտնի է, որ Նեթանյահուն Իսրայել վերադառնալուց հետո կարգադրել է գիրքը փոխանցել Ազգային գրադարանին:


Նեթանյահուն խոստովանել է, որ նվերն իրեն շատ է տպավորել, քանի որ այն հրեա ժողորդի պատմական ժառանգության կարևոր մասն է:


«Գիրքը, հավանաբար, տպվել է տպագրական սարքի ստեղծումից կարճ ժամանակ անց: Սա շատ կարևոր նմուշ է մեր պատմական ժառանգության համար: Ես իրոք շատ եմ գնահատում այս նվերը»,-ասել է Նեթանյահուն:


Աղբյուրը մանրամասնում է, որ Ֆլավիոսի աշխատությունը շատ արժեքավոր է, քանի որ ներկայացնում է Հրեաստանի պատմությունն ու դրա բնակիչների ընդվզումը Հռոմեական կայսրության դեմ: