ԱՄՆ դեմոկրատների մասին 266 դատարկ էջ պարունակող գիրքն Amazon-ում բեսթսելեր է դարձել (լուսանկարներ)

12:01 • 10.03.17

Ամերիկացի լրագրող Մայքլ Նոուլզի «Դեմոկրատների օգտին քվեարկելու պատճառներ» գիրքը, որը պարունակում է 266 դատարկ էջ, բեսթսելեր է դարձել աշխարհի խոշորագույն առցանց խանութներից մեկում` Amazon-ում:

CNN հեռուստաալիքի հաղորդմամբ` Մայքլ Նոուլզը Յելի համալսարանի շրջանավարտ է և Daily Wire պահպանողական կայքի աշխատակից: Reasons To Vote For Democrats գիրքը, որը նա հրատարակել է իր հաշվին, վերնագրից և մատենագրական ցուցակից բացի պարունակում է 266 դատարկ էջ: Չնայած այս փաստին՝ գիրքը հայտնվել է առցանց վաճառքների վարկանիշի առաջին տողում:

Amazon կայքի` գրքի վերաբերյալ ծանոթությունում ասվում է, որ «գիրքը Դեմոկրատական կուսակցության երբևէ հայտնված ամենամանրակրկիտ և լավ կառուցված «գովքն» է»:

Գրքի շապիկին առկա է մեկ բառով ծանոթություն` «Սպառիչ»: