Գերմանիայում անհայտ անձը կացնով հարձակվել է կայարանում գտնվողների վրա
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անհայտ տղամարդը կացնով հարձակվել է երկաթգծային կայարանի անցորդների վրա, հայտնում է meduza-ն:
Ոստիկանության աշխատակիցը պատահարը նկարագրել է որպես հարձակում «հոգեկան անհավասարակշիռ վիճակում», սակայն դեռևս չեն բացառում նաև ահաբեկչության վարկածը:
Ըստ տեղեկությունների՝ վիրավորվել է հինգ հոգի, սակայն բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում:










