Գվատեմալայի որբանոցում հրդեհի պատճառով զոհերի թիվը հատել է 34-ը
Գվատեմալայի որբանոցում հրդեհի պատճառով զոհերի թիվը հատել է 34-ը։ Բոլոր զոհվածները 14-17 տարեկան դեռահասներ են։ Նախնական տվյալներով 19 մարմին էին գտել հրդեհի վայրում, իսկ այնուհետ մնացած 15-ը ստացված այրվածքներից մահացել են հիվանդանոցում։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հիվանդանոցում այժմ դեռ 27 աղջիկ կա, որոնցից 10-ի վիճակը ծանր է։
Գվատեմալայի իշխանությունները հայտնել են, որ հրդեհն առաջացել է դիտավորյալ հրկիզման պատճառով։ Սակայն դեռևս պարզ չէ, թե ով և ինչու է հրկիզել որբանոցը։










