Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել. կա 5 զոհ (լուսանկարներ)

13:19 • 10.03.17

Առնվազն հինգ մարդ է զոհվել ուրբաթ Ստամբուլի Բյույուկչեքմեջե արվարձանում հրշեջ ուղղաթիռի կործանման հետևանքով: Այդ մասին հայտնում է Daily Sabah-ը:


Փրկարարական թիմերը, այդ թվում հրշեջ խմբերը, մեկնել են դեպքի վայր:


Պատահարի վայրը պատկերող առաջին լուսանկարներում երևում է, թե ինչպես է ծուխ բարձրանում տեղանքից:


Տեղեկությունների համաձայն՝ կործանված ուղղաթիռում եղել է ընդհանուր առմամբ յոթ մարդ՝  այդ թվում 4 օտարերկրացի: Տվյալների համաձայն՝ ուղղաթիռը եղել է Sikorsky S-76 մոդելի և պատկանել է մասնավոր ընկերության:


Միջադեպի պատճառները դեռևս հայտնի չեն: