Իտալիայում կամուրջ է փլուզվել. կան զոհեր
Իտալիայի Անկոնա նահանգում կամրջի փլուզման հետևանքով մահացել է 2 հոգի, ևս 2-ը վիրավորվել են, գրում է Segodnya.ua-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Փլուզումը տեղի է ունեցել Ադրիատիկի ափամերձ մայրուղում՝ Լորետա և Անկոնա քաղաքների միջև:
Փլուզման պահին կամրջի տակով «Nissan Qashqai» մեքենա է անցել, որում ենթադրաբար ամուսնական զույգ է եղել: Երկուսն էլ տեղում մահացել են:
Տուժել են նաև երկու տարեց աշխատողներ, ովքեր այդ պահին վերանորոգման աշխատանքներ էին կատարում կամրջի վրա: Նրանց անմիջապես հոսպիտալացրել են:










