Ուզբեկստանում թոշակառուներին թույլ են տվել անվճար օգտվել մետրոյից
Ուզբեկստանում մարտի 15-ից բոլոր թոշակառուները կկարողանան անվճար օգտվել մայրաքաղաք Տաշքենդի մետրոպոլիտենից, հայտնում է ca-news.org-ը:
Հայտնի է, որ համապատասխան որոշումը կայացրել է երկրի նախարարական կաբինետը՝ թոշակառուների համար անվճար երթևեկման ժամ սահմանելով 10:00-16:00-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ թոշակառուների համար մետրոյով երթևեկելն անվճար դարձնելը երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի նախընտրական խոստումներից մեկն է եղել:
Նշվում է, որ նոր որոշման հետևանքով մետրոպոլիտենի կրած վնասները կփոխհատուցվեն պետական բյուջեից:










