Մոսկվայում խարդախության համար կասկածվող անձինք թղթադրամները թափել են ճանապարհին` փորձելով ազատվել ապացույցներից (տեսանյութ)

15:35 • 10.03.17

Մոսկվայում խարդախության համար կասկածվող անձինք, որոնք բանկի մասնաճյուղում փորձել են խոշոր գումար կանխիկացնել մի քանի պլաստիկ քարտից, թղթադրամները թափել են ճանապարհի երթևեկելի մասում: Այս մասին հայտնում է 360 հեռուստաալիքը` հրապարակելով համապատասխան տեսանյութ:

Աղբյուրը մանրամասնում է, որ այսպիսով՝ տղամարդիկ փորձել են ազատվել ապացույցներից, սակայն դա նրանց չի հաջողվել: Ծագումով Ուդմուրտիայից 23-28 տարեկան տղամարդկանց ձերբակալել են Ռոսգվարդիայի (Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության) աշխատակիցները:

Նշվում է, որ կասկածյալների ավտոմեքենան որոնելու արդյունքում սրահում հայտնաբերվել են տարբեր ազգանուններով ձևակերպված 15 բանկային քարտ, SIM-քարտեր, 10 բջջային հեռախոս և 3 միլիոն ռուբլի: