Նիդեռլանդների կառավարությունը Չավուշօղլուի այցը խիստ անցանկալի է համարում
Նիդեռլանդների կառավարությունը կհրաժարվի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի պաշտոնական ընդունելությունից, եթե վերջինս ժամանի՝ Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի օգտին քարոզելու նպատակով։ Այս մասին հայտնել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, փոխանցում է TASS գործակալությունը։
Նիդեռլանդների արտգործնախարար Բերթ Քենդերսը զանգահարել է իր թուրք գործընկերոջն ու հայտնել, որ նրա այցելությունն անցանկալի է ու որ ժամանելու դեպքում նա պաշտոնական ընդունելության չի արժանանա։
«Անշուշտ նա կարող է այցելել մեր երկիր, տեսարժան վայրեր հաճախել ու հոլանդական կակաչներով զմայլվել։ Բայց մենք չենք ուզում, որ նա այստեղ հանրահավաքներ կազմակերպի»,- հեգնանքով նշել է Ռուտեն։










