Լեհաստանը չի ստորագրի ԵՄ գագաթաժողովի ամփոփիչ հայտարարագիրը
Դոնալդ Տուսկին Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում վերընտրելը Լեհաստանի եվրոպական քաղաքականության մեջ ոչինչ չի փոխում, հայտնել է Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն:
Ըստ վարչապետի՝ պատմության մեջ առաջին անգամ ԵՄ առաջնորդները սատարել են մի մարդու՝ հակառակ այն պետությանը, որի քաղաքացին է հանդիսանում տվյալ մարդը:
«Սա բացարձակ աննախադեպ որոշում է: Լեհաստանը չի ստորագրի ԵՄ գագաթաժողովի ամփոփիչ հայտարարագիրը», ավելացրել է Շիդլոն:
«Դոնալդ Տուսկը բացարձակ չի օգնել մեզ վերջին տարիներին, և նույն պաշտոնում նրա վերընտրվելը նշանակում է, որ հետագայում էլ մենք նրա կողմից որևէ օգնություն չենք ստանա»,- իր հերթին ասել է Լեհաստանի արտգործնախարարը։










