«Արմավիր» ՔԿՀ կալանավորին բերված խմորեղենի միջից սպիտակ փոշենման զանգված է հայտնաբերվել. ՔԿՎ

11:21 • 10.03.17

 

Մարտի 9-ին` ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Կ-ին քաղաքացի Մ. Գ-ի կողմից բերված հանձնուքի` խմորեղենի միջից հայտնաբերվել է մոտ 50 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: