Ռուսական ինքնաթիռները պարաշյուտների օգնությամբ Դեր Զոր քաղաք են մատակարարել ՄԱԿ-ի տրամադրած 20 տոննա մթերքը
Ռուսական ինքնաթիռները պարաշյուտների օգնությամբ ՄԱԿ-ի տրամադրած ավելի քան 20 տոննա մթերքը մատակարարել են սիրիական Դեր Զոր (կամ Դեյր Էզ Զոր) քաղաք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին:
«Ռուսական ինքնաթիռները պարաշյուտային հարթակների օգտագործմամբ Դեր Զոր քաղաքի շրջան են մատակարարել 20,4 տոննա մարդասիրական բեռ (սննդամթերք), որոնք սիրիական իշխանությունները ստացել են ՄԱԿ-ից»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում կենտրոնն իրականացրել է ինը մարդասիրական ակցիա Հալեպի և Դամասկոսի շրջաններում:
«Մեկ օրվա ընթացքում մարդասիրական օգնություն է ստացել 3.400 բնակիչ: Բնակչությանը փոխանցված մարդասիրական բեռների ընդհանուր ծավալը կազմել է 12,1 տոննա»,- նշում է կենտրոնի մամուլի ծառայությունը:










