ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ սեռական շահագործումը կանխելու մասին

04:08 • 10.03.17

ՄԱԿ-ը ոչ մի պարագայում չպետք է ասոցացվի այնպիսի ամոթալի հանցագործությունների հետ, որպիսիք են բռնաբարությունն ու սեռական ոտնձգությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ներկայացնելով կազմակերպության ներքո գտնվող զինծառայողների, ոստիկանների և քաղաքացիական աշխատակիցների կողմից սեռական շահագործումը կանխելու նոր ռազմավարությունը։

«Մենք չենք հանդուրժի, որ ինչ-որ մեկը մարդկանց սեռական շահագործման ենթարկի կամ արդարացնի նման գործողությունները՝ քողարկվելով ՄԱԿ-ի անունով։ Յուրաքանչյուր զոհ արժանի է արդարադատության և մեր սատարման»,- շեշտել է Գուտերեշը` TASS գործակալության փոխանցմամբ:


Գլխավոր քարտուղարը նաև պատմել է սեռական ոտնձգություններիր զոհերի հետ իր հանդիպումների մասին, ասելով, որ նրանց պատմածները հավերժ կմնան իր հիշողության մեջ։