Ընտրություններին մասնակցելու համար 15 տարվա հացադուլն ավարտած հնդկուհին 90 ձայն է ստացել

23:36 • 11.03.17

Հնդկուհի քաղաքացիական ակտիվիստ Իրոմ Շարմիլան, ում հացադուլը շարունակվում էր ավելի քան 15 տարի, պարտվել է Մանիպուր նահանգի օրենսդիր ժողովի ընտրություններում` ընդամենը 90 ձայն հավաքելով:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով հնդկական աղբյուրը, Շարմիլան նշել է, որ ամոթալի չի համարում իր պարտությունը, սակայն ապագայում մտադիր չէ մասնակցել ընտրություններին: «Ցանկանում եմ, որ իմ կուսակցությունը գոյատևի», - ասել է ակտիվիստուհին` ներկայացնելով իր «Ազգային վերածննդի և արդարության դաշինք» կուսակցությունը:

Շարմիլայի հետ նույն շրջանում առաջադրվել էր նաև նահանգի գլխավոր նախարարը, որն առաջին տեղով է անցել` 18600 ձայն հավաքելով:  

Շարմիլան 15 տարի 9 ամիս տևած հացադուլն ավարտել է 2016-ի օգոստոսին` նշելով, որ այդ որոշումը կայացրել է, քանի որ այլևս չի հավատում, որ իր հացադուլը կարող է ինչ-որ բան փոխել: