BBC-ի փորձագետի երեխաները աղմուկով սենյակ են ներխուժում ուղիղ եթերում (տեսանյութ)

01:53 • 11.03.17

BBC-ին այսօր հարցազրույց է վերցրել կորեական հարցերով փորձագետ Ռոբերտ Քելիից, ով ուղիղ եթերում հայտնվել է չափազանց անհարմար վիճակում, հաղորդում է Metro-ն:


Քելիի երեխաները սենյակ են ներխուժել հենց այն պահին, երբ փորձագետը ամենայն լրջությամբ ներկայացնում էր Հարավային Կորեայի նախագահի պաշտոնանկության պատճառները:


Սկզբում պարելով ներս է մտնում աղջիկը, այնուհետև աղմուկով ներխուժում է փոքր տղան: Սակայն ամենածիծաղելին լինում է նրանց դայակի մուտքը, ով փորձում է դուրս հանել երեխաներին, սակայն ապարդյուն:


Հուսահատ դայակը սկսում է ոտքից քաշել աղջկան, որ ստիպողաբար դուրս հանի սենյակից, իսկ դուռն էլ վերջում ծնկաչոք փակում է իր ետևից: