Բոստոնի օդանավակայանում բախվել են թռիչքի պատրաստվող Boeing 737-ն ու բեռնատարը

21:00 • 11.03.17

Ամերիկյան Բոստոն քաղաքի «Լոգան» միջազգային օդանավակայանում բախվել են ուղևորատար ինքնաթիռն ու հակասառեցման աշխատանքներ իրականացնող բեռնատարը:

Ինչպես տեղեկացնում է ABC News-ը` վկայակոչելով օդանավակայանի ղեկավարությանը, Alaska Airlines ավիաընկերության` թռիչքի պատրաստվող Boeing 737-ը դուրս գալիս է եղել դարպասներից, երբ ձախ կողմից բեռնատարից հարված է ստացել:

Միջադեպի ժամանակ բեռնատարը կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը վնասվածք է ստացել: Օդանավի ուղևորները չեն տուժել, սակայն չվերթը հետաձգվել է, իսկ ուղևորներին տեղավորել են հյուրանոցում: