Դամասկոսում երկու պայթյուն է որոտացել. կա 44 զոհ

18:24 • 11.03.17

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում մարտի 11-ին երկու հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Ինչպես փոխանցում է DW.com-ը, Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հաղորդել է պայթյունների հետևանքով 44 զոհի և տասնյակ տուժածների մասին:

Սիրիական աղբյուրի տվյալներով` ահաբեկչական գործողությունների թիրախում են հայտնվել իրանցի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսները, որոնք ուղևորվելիս են եղել շիական սրբատեղիներ: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել այն պահին, երբ ավտոբուսն անցնելիս է եղել ճանապարհին տեղադրված ռումբի կողքով:

Երկրորդ պայթյունն իրագործել է մահապարտ ահաբեկիչը` Բաբ աս-Սագիր շրջանում, որտեղ գտնվում է ողջ աշխարհի շիա մուսուլմանների համար ուխտագնացության վայր հանդիսացող դամբարանը: