Մահացել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հայրը

11:59 • 11.03.17

Մահացել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հայրը` Լիմինդր Ալեքսանյանը:

Այս մասին Tert.am–ի տեղեկությունը հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

Լիմինդր Ալեքսանյանը տևական ժամանակ հիվանդ է եղել։

Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու մարտի 12-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ մարտի 13-ին։