Հայաստանն իր տեղը կգտնի եվրասիական համընդհանուր տնտեսական միությունում. Ֆյոդոր Լուկյանով
Եվրասիական տնտեսական միությունը վերջին տարիներին փոփոխությունների ենթարկվեց՝ մի շարք գործոնների արդյունքում: «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստում, որն անցկացվում է Երևանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը:
Վերջինս ասաց, որ Ռուսաստանի կողմից 2000-ականների առաջ քաշած գաղափարը եվրասիական ինտեգրացիայի վերաբերյալ տրանսֆորմացիայի ենթարկվեց՝ Եվրամիության ճգնաժամի, Ուկրաինայի ճգնաժամի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ԱՄՆ վարչակազմի փոփոխության և մի շարք այլ գործոնների հետևանքով:
«Հիմա խոսքը եվրասիական համընդհանուր տնտեսական միության ստեղծման մասին է: Սա ավելի լայն հնարավորություններ է բացում, ավելի մեծ հեռանկարներ: ԵԱՏՄ-ն հիմա առնչություն ունի չինական ծրագրերի հետ, օրինակ, իսկ սա այլ մասշտաբ է: Միաժամանակ, ամեն երկիր ինքը պետք է աշխատի, հույս չդնի մյուսի վրա, որպեսզի իր տեղը գտնի այս մեծ նոր ներկապնակում: Հայաստանն այս առումով խնդիրներ ունի, բայց կարծում եմ, որ Հայաստանն իր տեղը կգտնի»,- շեշտեց Լուկյանովը:
Նա կարևորեց նաև Իրանի հետ ԵԱՏՄ համագործակցությունը Հայաստանի միջնորդությամբ: «Թվում էր մեկ տարի առաջ, որ Իրանի շուրջ դրությունը դեպի լավացում է գնում, բայց հիմա կարծես ամեն ինչ հետ է փոխվում է: ԱՄՆ-ն նորից խոսում է Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաների մասին, վրեժի մասին: Ես չեմ ասում, որ սա պատերազմի կհանգեցնի, բայց այն, որ Իրանի շուրջ նորից անորոշություն է ստեղծվում, ակնհայտ է: Հայաստանի համար Իրանը կարևոր գործընկեր է և կարծում եմ, որ ՀՀ միջոցով Իրանը կնայի դեպի ԵԱՏՄ»,- նշեց Լուկյանովը:










