Հնդկաստանում մահմեդական ամուսիններն ամուսնալուծվել են 3 անգամ WhatsApp-ով ուղարկելով «բաժանվում եմ» բառը
Հնդկաստանում բնակվող երկու մահմեդական կանայք վերջերս բողոք են ներկայացրել իրենց ամուսինների դեմ, որոնք, կարծես թե եղբայրներ են: Oddity Central-ի հաղորդմամբ` բողոքի պատճառը իրենցից բաժանվելն է WhatsApp հավելվածի միջոցով:
Շարիաթի օրենքը թույլ է տալիս ամուսիններին վերջնականապես բաժանվել կանանցից` երեք անգամ կրկնելով talaq բառը, որը նշանակում է «ամուսնալուծվել» կամ «չեղարկել»: Օրենքի համաձայն` այդ բառի եռակի կրկնությունը տղամարդկանց իրավունք է տալիս կանանց դուրս անել տանից`առանց քրեական հետապնդման մտավախություն ունենալու:
Իհարկե, այս փորառությունը տարածված չէ Հնդկաստանում, սակայն կիրառվում է մահմեդականների կողմից: Ավելին, այստեղ ամուսիններն ամուսնալուծվելու համար դիմում են նաև նորագույն տեխնոլոգիաների օգնությանը:
Վերջերս դա պատահել է Սայեդ Ֆաթիմայի և Մեհրին Նուրի հետ, որոնց ամուսինները, որոնք երկուսն էլ մեկնել են ԱՄՆ աշխատանքի, որոշել են ամուսնալուծվել` WhatsApp-ով ուղարկելով «talaq, talaq, talaq» հաղորդագրությունը:










